Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ներզատաբանություն

Ակրոմեգալիա. armeniamedicalcenter.am

Ակրոմեգալիա. armeniamedicalcenter.am

Ակրոմեգալիան հորմոնալ խանգարում է, որի ժամանակ մեծահասակի մոտ հիպոֆիզն արտադրում է մեծ քանակի աճի հորմոն: Բազմաթիվ հորմոններ ակտիվացնող հիպոֆիզը փոքրիկ գեղձ է, որը տեղակայված է գլխուղեղի հիմքում:  

Սովորաբար, ակրոմեգալիա հանդիպում է միջին տարիքի մարդկանց մոտ: Երեխաների մոտ աճի հորմոնի ավելցուկն առաջացնում է գիգանտիզմ՝ ոսկրերի և հասակի անոմալ աճ: Բարձիթողի դեպքերում ակրոմեգալիան ծանր, կյանքի համար վտանգավոր վիճակ է, սակայն բուժման հասանելի մեթոդները կարող են նվազեցնել բարդությունները:

Քանի որ ակրոմեգալիան դանդաղ պրոգրեսիվող է, երկար տարիներ կարող է այն աննկատ ընթանալ: Երբեմն դա նկատելի է նոր և հին լուսանկարները համեմատելիս:

Պատճառները

Հիպոֆիզի կողմից արտադրվող հորմոնը լյարդում դրդում է ինսուլինանման աճի գործոն 1-ի արտադրությունը (ԻԱԳ-I): Իր հերթին ԻԱԳ-I-ն ակտիվացնում է ոսկրերի և այլ հյուսվածքների աճը:

Մեծահասակների մոտ աճի հորմոնի չափից ավելի արտադրության հիմնական տարածված պատճառը ուռուցքն է:

  • Հիպոֆիզի բարորակ ուռուցք (ադենոմա).  Ակրոմեգալիայի առավել հաճախ հանդիպող պատճառն է: Ուռուցքն արտադրում է մեծ քանակի աճի հորմոն, որի արդյունքում արտահայտվում են ակրոմեգալիայի ախտանշանները:
  • Ոչ հիպոֆիզար ուռուցքներ. օրինակ` թոքերում կամ ենթաստամոքսային գեղձում: Երբեմն նման ուռուցքներն ընդունակ են արտադրել սոմատոլիբերին հորմոն, որը դրդում է հիպոֆիզին՝ իր հերթին արտադրելու աճի հորմոնի մեծ քանակ:


Ախտանշաններ.

  • ձեռքերի և ոտքերի ոչ համաչափ աճ,
  • դեմքի աստիճանական փոփոխություններ.  փքված ստորին ծնոտ, ճակատ, մեծացած քիթ, հաստացած շրթունքներ և ատամների միջև մեծ բացվածքներ,
  • դիմագծերի կոպիտ արտահայտվածություն,
  • մաշկի հաստացում, կոպտացում և ճարպոտություն,
  • արտահայտված քրտնարտադրություն և մարմնի տհաճ հոտ,
  • մաշկին պապիլոմաների առկայություն,
  • հոգնածություն և մկանային թուլություն,
  • խզված, խռպոտ ձայն` ձայնալարերի լայնացման արդյունքում,
  • վերին շնչուղիների օբստրուկցիայի հետևանքով` ուժեղ խռմփոց,
  • տեսողության վատացում և գլխացավեր, երբ ուռուցքը ճնշում է մոտակա հյուսվածքները,
  • լեզվի մեծացում,
  • հոդերի ցավ և շարժունակության սահմանափակում,
  • սեքսուալ խանգարումներ. հետաքրքրության նվազում, կանանց մոտ դաշտանային ցիկլի խանգարումներ, տղամարդկանց մոտ՝ էրեկտիլ դիսֆունկցիա:

 
Հնարավոր բարդությունները.


  • հիպերտոնիա,
  • սիրտ-անոթային հիվանդություններ, հատկապես՝ կարդիոմիոպաթիա
  • օստեոարթրոզ,
  • շաքարային դիաբետ,
  • զոբ,
  • նախաուռուցքային աճեր (պոլիպներ) հաստ աղու լորձաթաղանթում,
  • ապնոէ,
  • դաստակային թունելային համախտանիշ,
  • ողնուղեղի կոմպրեսիա,
  • տեսողության կորուստ,
  • վաղաժամ մահ:


Ախտորոշումը

Ախտորոշումն իրականացվում է կլինիկական պատկերի, անամնեզի, բժշկական զննման հիման վրա: Անհրաժեշտ են նաև գործիքային հետևյալ հետազոտությունները.

  • արյան մեջ աճի հորմոնի և ԻԱԳ-I մակարդակի որոշում,
  • աճի հորմոնի ճնշման թեստ (գլյուկոզայով). Սովորաբար, գլյուկոզան իջեցնում է աճի հորմոնի քանակը, իսկ ակրոմեգալիայի դեպքում դա առանձնապես չի գործում,
  • ՄՌՏ՝ ուռուցքի տեղակայումը պարզելու համար:


Բուժումը

Բուժման հիմնական նպատակն աճի հորմոնի արտադրության և ուռուցքի բացասական ազդեցության նվազեցումն է:


  • Վիրահատական բուժում՝ ուռուցքի հեռացումը էնդոսկոպիկ մեթոդով՝ քթի խոռոչով,
  • Եթե ամբողջ ուռուցքի հեռացումը հնարավոր չէ՝ բուժումը շարունակվում է դեղորայքով.
 
  1. աճի հորմոնի արտադրությունը ճնշող դեղեր, հորմոնի մակարդակը իջեցնող դեղեր կամ աճի հորմոնը պաշարողներ:
  2. ճառագայթային թերապիա. ոչնչացնում է մնացած ուռուցքային բջիջները և դանդաղ իջեցնում աճի հորմոնի մակարդակը:


Բուժումը կարող է տևել տարիներ:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Էնդոկրին համակարգի խանգարումները կանանց մոտ. morevmankan.am
Էնդոկրին համակարգի խանգարումները կանանց մոտ. morevmankan.am

Էնդոկրին համակարգի յուրաքանչյուր խանգարում (հորմոնի ավելցուկային կամ թերի արտադրություն), հորմոնների միջև հավասարակշռության ցանկացած խախտում կնոջ օրգանիզմում կարող է առաջացնել...

ԿԻՆ: Հիվանդություններ
Կնոջ հորմոնները. morevmankan.am
Կնոջ հորմոնները. morevmankan.am

Հորմոնները կենսաբանական ակտիվ նյութեր են, որոնք ապահովում են ամբողջ օրգանիզմի բարդ կենսագործունեությունը: Նրանք արտադրվում են էնդոկրին գեղձերի և տարբեր օրգաններում ու հյուսվածքներում տեղակայված բջիջների կողմից...

Առողջ կին
Մակերիկամների ախտաբանություն. armeniamedicalcenter.am
Մակերիկամների ախտաբանություն. armeniamedicalcenter.am

Մակերիկամները էնոկրին գեղձեր են, որոնց արտադրած հորմոններն ազդում են օրգանիզմի գրեթե բոլոր օրգան-համակարգերի աշխատանքի վրա: Գեղձերը տեղակայված են երիկամների վրա և յուրաքանչյուրը կշռում է...

Մակերիկամների ախտաբանություն. armeniamedicalcenter.am
Մակերիկամների ախտաբանություն. armeniamedicalcenter.am

Մակերիկամները էնոկրին գեղձեր են, որոնց արտադրած հորմոններն ազդում են օրգանիզմի գրեթե բոլոր օրգան-համակարգերի աշխատանքի վրա: Գեղձերը տեղակայված են երիկամների վրա և յուրաքանչյուրը կշռում է...

Վահանագեղձի հիվանդություններ. armeniamedicalcenter.am
Վահանագեղձի հիվանդություններ. armeniamedicalcenter.am

Վահանագեղձը էնդոկրին համակարգի  բարդ և կարևոր գեղձերից է: Այն գտնվում է կոկորդի շրջանում, պարանոցի առաջային մասում: Նրա ազդեցությունն օրգան-համակարգերի վրա շատ մեծ է...

Վահանաձև գեղձի նորագոյացությունները. nairimed.com
Վահանաձև գեղձի նորագոյացությունները. nairimed.com

Վահանաձև գեղձի հանգուցային նորագոյացությունները մոտ 95 տոկոս դեպքերում բարորակ նորագոյացություններ են: Միայն 5 տոկոս դեպքերում են հայտնաբերվում չարորակ փոփոխություններ...

Ուռուցքաբանություն
Դիաբետիկ ոտնաթաթ. հարցազրույց անոթային վիրաբուժության կենտրոնի ղեկավար Վիրաբ Աղաբեկյանի հետ. armeniamedicalcenter.am
Դիաբետիկ ոտնաթաթ. հարցազրույց անոթային վիրաբուժության կենտրոնի ղեկավար Վիրաբ Աղաբեկյանի հետ. armeniamedicalcenter.am

Շաքարային դիաբետի ժամանակ որքա՞ն հաճախ է հանդիպում դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը:

Շաքարային դիաբետն լուրջ սոցիալ-բժշկական խնդիր է: ԱՀԿ տվյալների համաձայն, 2025 թ. շաքարախտով...

Վիրաբուժություն
Վահանաձև գեղձի հիվանդություններ. nairimed.com
Վահանաձև գեղձի հիվանդություններ. nairimed.com

«Նաիրի» ԲԿ-ում մեկ ամսում իրականացնում է վահանաձև գեղձի ավելի քան 300 պացիենտի մոտ հետազոտություն, Էնդոկրին վիրաբույժը կամ վիրաբույժ-ուռուցքաբանը կատարում է ավելի քան 100 վիրահատություն` մեկ տարվա ընթացքում...

Յոդադեֆիցիտային վիճակներ. armeniamedicalcenter.am
Յոդադեֆիցիտային վիճակներ. armeniamedicalcenter.am

Վահանագեղձի յոդադեֆիցիտային հիվանդություններից է թիրեոիդային ախտաբանությունը, որը զարգանում է յոդի պակասի արդյունքում...

Սերոտոնին՝ լավ տրամադրության հորմոնը. armeniamedicalcenter.am
Սերոտոնին՝ լավ տրամադրության հորմոնը. armeniamedicalcenter.am

Սերոտոնինը քիմիական նյութ է, որն ապահովում է նյարդային բջիջների միջև գրգիռների փոխանցումը:  Այն առկա է գլխուղեղում, արյան բջիջներում (թրոմբոցիտներ) և աղիներում: Սերոտոնինը կարգավորում է հարթ մկանների շարժունակությունը...

Ինսուլինակայունություն. armeniamedicalcenter.am
Ինսուլինակայունություն. armeniamedicalcenter.am

ԱՀԿ տվյալների համաձայն, աշխարհում շաքարային դիաբետի բարդություններից ամեն տարի մահանում է 2 մլն մարդ: Շաքարային դիաբետը հաճախ զարգանում է ինսուլինակայունության ֆոնի վրա...

Վահանագեղձի հանգուցային ախտաբանություն. armeniamedicalcenter.am
Վահանագեղձի հանգուցային ախտաբանություն. armeniamedicalcenter.am

Վահանագեղձում հանգույցների առկայության մասին խոսում են հետևյալ ախտանշանները...

Վահանաձև գեղձը և հղիությունը. nairimed.com
Վահանաձև գեղձը և հղիությունը. nairimed.com

Էնդոկրինոլոգ, բ․գ․թ․ դոցենտ, «Նաիրի» ԲԿ թերապևտիկ ծառայությունների գծով փոխտնօրեն Նոնա Մարտիրոսյանի հետ խոսել ենք վահանձև գեղձի ֆունկցիոնալ խանգարումների և հղիության ու պտղի վրա դրանց անմիջական...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Թքագեղձերի դերի, կարևորության և ախտաբանության մասին մանրամասնում է բժիշկ Արամ Բադալյանը. nairimed.com
Թքագեղձերի դերի, կարևորության և ախտաբանության մասին մանրամասնում է բժիշկ Արամ Բադալյանը. nairimed.com

Չարորակ գոյացությունները շարունակում են մնալ 21-րդ դարի լրջագույն մարտահրավերը։ Քչերը գիտեն, որ բերանի խոռոչում և մարսողական համակարգում կարևոր գործառույթ կատարող ու մեր կողմից քիչ ուշադրության...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ